1996-ից սկսած՝ Հայաստանի բոլոր ընդդիմադիր շարժումները փորձել են ունենալ իրենց երկրապահական ռեսուրսը, ընդդիմադիր առաջնորդները հրապարակավ սիրում են նշել, որ իրենց կողքին են ազատամարտիկները, նույնիսկ հնչեցնում են անուններ:
Դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգն ուղիղ եթերում կհեռարձակի euronews.com-ը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։
Թուրքական Arca գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությանը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի 339 պատգամավոր կողմ է քվեարկել Պաղեստին պետության ճանաչմանը, իսկ 151-ը՝ դեմ: BBC-ի փոխանցմամբ՝ խորհրդարանականները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Պաղեստինը:
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով ներկայացրեց դրամի արժեզրկման հետ կապված խնդիրները և արժույթի շուկայում տիրող իրավիճակը:
Կառավարությունը հաստատեց 2013-ի հունիսի 25-ին ստորագրված «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:
«Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցումը ընդամենը 6 տոկոսով բավարար չէ»,- մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Անկարայում երկուշաբթի օրն արված հայտարարությունները՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստի ժամանակ:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...